Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Մեսին շուտով կվերադառնա

Մեսին շուտով կվերադառնա
02.11.2018 | 02:56

«Բարսելոնի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ձեռքի կոտրվածքից հետո վերսկսել է մարզումները՝ հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Մեսին ձեռքի կոտրվածք էր ստացել «Սևիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպման ժամանակ: 26-րդ րոպեին Մեսին բախվել էր «Սևիլիայի» կիսապաշտպան Ֆրանկո Վասկեսի հետ ու ստացել վնասվածք, սակայն մինչ այդ հասցնելով դառնալ թե՛ գոլի, թե՛ գոլային փոխանցման հեղինակ: Այդ խաղում «Բարսելոնը» հաղթել էր 4:2 հաշվով:
Սպասվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա նոյեմբերի երկրորդ կեսին: Ընթացիկ մրցաշրջանում Մեսին բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ